Դիմորդ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ընդունելության քննությունների կարգի վերաբերյալ հայտնում ենք, որ կատարվում է ընդունելություն <<Մասնագիտական մանկավարժություն>> մասնագիտությամբ, <<ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ>> (հետևյալ մարզաձևերից՝ ազատ ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, սամբո, կարատեդո, բռնցքամարտ, ծանրամարտ, սուսերամարտ, փրկարարական գործ, դահուկասպորտ, հեծանվասպորտ, լող, ֆուտբոլ, թենիս, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, սեղանի թենիս, շախմատ, աթլետիկա, մարմնամարզություն, մարզական պարեր), <<Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա>> կրթական ծրագրերով, ինչպես նաև <<Սպորտ>> մասնագիտությամբ <<Առողջարարական ֆիզիկական կուլտուրա (Կինեզիոլոգիա)>> և <<Լրագրություն>> – <<Մարզական լրագրություն>> կրթական ծրագրերով պետպատվեր և վճարովի առանց տարկետման իրավունքի:

Պետպատվերով տարկետման իրավունքով ընդունվում են այն դիմորդները, ովքեր ՀՀ պաշտպանության նախարարության <<Պատիվ ունեմ>> ծրագրի շրջանակներում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում:

<<Պատիվ ունեմ>> ծրագրից չեն օգտվում քոլեջների և ուսումնարանների դիմորդները:

Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները:

Աշխարհի, Եվրոպայի մրցանակակիրները (1-3-րդ տեղեր) և օլիմպիական խաղերում 1-6-րդ տեղեր գրաված դիմորդները բուհ են ընդունվում կառավարության պահեստային տեղերի հաշվին՝ առանց ընդունելության քննությունների:

Համաձայն ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնակարգի՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դիմորդներն ընդունելության քննություններին մասնակցում են բժշկական հանձնաժողովի եզրակացությունից հետո:

Սփյուռքահայերի ընդունելության համար սեղմելայստեղ

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ժամը 18:00:
Ընդունելության քննությունները սկսվում են հուլիսի 3-ին, ավարտվում հուլիսի 8-ին:

Օտարերկրյա քաղաքացիների, գարնանային զորակոչից զորացրված, միջին մասնագիտական և նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտ դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ինստիտուտ հետևյալ հասցեով`

  Երևան, Ալեք Մանուկյան 11

  հեռախոս 55-04-53

Տեղացի դիմորդների

  Վճարովի առանց տարկետման իրավունքի ուսանողների տարեկան ուսման վճարի չափը 360 000 դրամ է

Հավասար միավորներ հավաքելու դեպքում առավելությունը տրվում է`

  1. Հանրակրթական դպրոցի մեդալակիր դիմորդներին
  2. «Մասնագիտություն» առարկայից բարձր միավոր ստացած դիմորդներին
  3. Մարզական բարձր նվաճումներ ունեցողներին
  4. Դպրոցի ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին

  Դիմում ներկայացնելիս, դիմորդը յուրաքանչյուր քննության և փաստաթղթերի ձևակերպման համար վճարում է 1500 դրամ:

 «Մասնագիտության» քննության օրը դիմորդը չներկայանալու դեպքում զրկվում է քննություն հանձնելու իրավունքից:

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը:

  1. Կրթության մասին վկայականի բնագիրը, կամ տեղեկանք տնօրենից,
  2. 6 լուսանկար 3×4 չափի,
  3. Փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին, պարտադիր ժամկետային
    ծառայությունից զորացրված դիմորդները ներկայացնում են տեղեկանք զինկոմիսարիատից, ժամկետային զինծառայությունն անցնելու մասին,
  4. Զինհաշվառման գրքույկ (իսկականը և պատճեն),
  5. Անձը հաստատող փաստաթուղթ (իսկականը և պատճեն):

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ինստիտուտ հետևյալ հասցեով`

  Երևան, Ալեք Մանուկյան 11

  հեռախոս 55-04-53

Սփյուռքի և օտարերկրյա դիմորդների

Ազատ և հունահռոմեական ըմբշամարտ

Կարատեդո

Թաեքվանդո

Ձյուդո

Սամբո

Բռնցքամարտ

Ծանրամարտ

Սուսերամարտ

Լեռնադահուկային սպորտ

Լող

Հեծանվասպորտ

Փրկարարական գործ

Մարմնամարզություն

Գեղասահք

Սպորտային պարեր

Բասկետբոլ

Թենիս

Հանդբոլ

Սեղանի թենիս

Վոլեյբոլ

Ֆուտբոլ

Աթլետիկա (կանայք, տղամարդիկ)

Կինեզիոլոգիա

Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա

Մարզական լրագրություն

Շախմատ

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ինստիտուտ հետևյալ հասցեով`

  Երևան, Ալեք Մանուկյան 11

  հեռախոս 55-04-53