ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
● «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 11
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`
● Քոլեջ (նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանում)
ՊԱՇՏՈՆԸ`
● Տնօրեն (ղեկավար)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ՝
● 09:00-17:30
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
● իրեն վերապահված գործառույթների սահմաններում քոլեջի ընթացիկ գործունեության կազմակերպում, համակարգում, ղեկավարում և վերահսկում
● մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների (որակավորման չափորոշիչների) և կարողությունների զարգացմանը միտված մոդուլային ուսուցման ծրագրի կատարման չափանիշներն ապահովող համապատասխան կրթության և ուսուցման գործընթացի կազմակերպում
● քոլեջի զարգացման ծրագրի մշակում
● քոլեջում ուսուցման բովանդակության, ուսանողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, դաստիարակչական աշխատանքի կազմակերպման նկատմամբ հսկողության իրականացում.
● օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացում։
ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`
● բարձրագույն կրթություն (մագիստրոսի աստիճանը կդիտվի որպես առավելություն)
● նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր
● քոլեջի 5 տարվա զարգացման ծրագիր
● առնվազն 3 տարվա գիտամանկավարժական աշխատանքային փորձ
● հայերենի գերազանց իմացություն
● օտար լեզուների իմացություն
● համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն
● պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն, պարտաճանաչություն
● ժամանակի կառավարում, կազմակերպչական հմտութուններ։
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝
● 30.04.2022թ.
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ՝
● Հետաքրքրվող անձինք իրենց ինքնակենսագրականները (CV) կարող են ուղարկել hr@sportedu.am էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը՝ «Քոլեջի տնօրեն»:
● Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: