Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 2022-2023 ուսումնական տարվա վճարովի առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության փաստաթղթերն ընդունվում են 2022թ. օգոստոսի 8-ից 30-ը ներառյալ։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
- Անձնագրի պատճեն
- Զինգրքույկի պատճեն
- Ինքնակենսագրություն
- 3 լուսանկար (3 x 4 չափի)
5) Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
6) Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում)։
Հարցազրույցը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 31-ին:
Այս տարվա շրջանավարտ-դիմորդներից բարձրագույն կրթության դիպլոմի փոխարեն ընդունվում է համապատասխան տեղեկանք` դիմորդի բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճանի մասին:
Դիմումները ներկայացնել հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 11, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բաժին (Գայանե Թամրազյան, հեռ.` (010) 55-33-10 (1-64)):