Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով։ https://tinyurl.com/ydfkyd3h
Որոշումը կայացվել է հունիսի 14–ին ՈԱԱԿ–ի հավատարմագրման հանձնաժողովի կողմից ՀՖԿՍՊԻ–ի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը քննարկելուց, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը դիտարկելուց հետո։
Հաշվի է առնվել նաև, թե որքանով է իրատեսական բուհի բարելավման ծրագիրը։