Հայտարարվում է 2022-2023 ուսումնական տարվա ՀՖԿՍՊԻ մագիստրատուրայի առկա (անվճար) ուսուցման համակարգի ընդունելություն:
Անհրաժեշտ փաստաթղթեր
● Դիմում
● Դիպլոմի և հավելվածի պատճեն (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ համարժեքության փաստաթուղթ)
● 4 լուսանկար (3 × 4 չափի)
● Ինքնակենսագրություն
● Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը)
● Զինհաշվառման գրքույկ (բնօրինակը և պատճենը)
● Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցանկ
● Այս տարվա շրջանավարտ-դիմորդներից բարձրագույն կրթության դիպլոմի փոխարեն ընդունվում է համապատասխան տեղեկանք դիմորդի բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճանի մասին:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. հունիսի 1-ից 27-ը:
Ընդունելության հարցազրույցը տեղի կունենա ս.թ. հունիսի 30-ին:
Դիմումները ներկայացնել՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 11, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բաժին հեռ.` 010 55 33 10 (164):