Նոր ուսումնական տարվանից ՀՖԿՍՊԻ–ի հեռակա ուսուցման համակարգում կգործի նոր մասնագիտացում։

Մեր բուհում կպատրաստվեն բրեյք դանսի բարձրորակ մարզիչներ։

Այսօր ՀՖԿՍՊԻ–ում հյուրընկալված ոլորտի առաջատար մասնագետներին սպորտային պարերի հանրայնացման և զարգացման գործում ունեցած ավանդի համար շնորհակալագրեր հանձնեց ռեկտոր Դավիթ Խիթարյանը։