Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հյուրընկալել ենք ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին և լեռնային տուրիզմի ու ակտիվ հանգստի ոլորտների առաջատար ակումբների ներկայացուցիչներին։
ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը ակտիվ հանգստի և սպորտային տուրիզմի ոլորտներում արդյունավետ գործունեության և Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման համար շնորհակալագրեր հանձնեցին «4 գագաթ լեռնային ակումբ» լեռնագնացության զարգացման ՀԿ նախագահ Նարինե Ճաղարյանին, «Հատիս տուր» ակումբի ղեկավար Արթուր Մարտիրոսյանին, «ArmLand» ակումբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանին, «North Peak» ակումբի ղեկավար Սամվել Մանուկյանին, «Հայկական աշխարհագրական նախագիծ» ակումբի ղեկավար Տիգրան Շահբազյանին, «Lost in Armenia» ակումբի ղեկավար Ռաֆայել Խուդոյանին, «Թռիչք» արշավական ակումբի ղեկավար Աշոտ Թոփուզյանին, «Ճանապարհորդ» արշավական ակումբի ղեկավար Դավիթ Դավթյանին, «Discover Armenia» ակումբի ղեկավար Նորայր Հակոբյանին, «Հյուսիսային պատ» Գյումրիի լեռնագնացների ակումբի ղեկավար Միհրան Բաղդասարյանին։
Մեր բուհի Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը ներկայացրեց «Ձնահյուսերի առաջացման պատճառները և վտանգները» մասնագիտական գիրքը։
Միջոցառման մասնակիցների համար «Արմենիան ՔԷԳ» ընկերությունը կազմակերպել էր գինու համտեսի արարողություն։
- 04 Mar
- 2022