Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված Գրքի տոնը և՛ հուզիչ էր, և՛ տոնական։ Մասնակիցները հանդես եկան սիրո, հավատարմության, հայրենասիրության մասին գեղեցիկ ստեղծագործություններով, ոգեկոչեցին արցախյան գոյամարտի նահատակներին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ռեկտոր Դավիթ Խիթարյանը՝ նշելով ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների կարևորությունը։ «Գիրքը իմաստության և գիտելիքի աղբյուր է։ Թող այն ձեր կյանքի մշտական ուղեկիցը լինի»,– նշեց ռեկտորը։

Տոնի կապակցությամբ ուսանողներն անակնկալ նվեր–գրքեր էին պատրաստել ռեկտոր Դավիթ Խիթարյանի, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանի, արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանի համար։