ՀՖԿՍՊԻ նոր մագիստրոսական` «Սպորտային տուրիզմ», կրթական ծրագրի մագիստրանտներն առաջին անգամ ներկայացրեցին իրենց կիսամյակային հաշվետվությունները։
Միջոցառմանը մասնակցեցին սպորտային տուրիզմի ներկայացուցիչներ արտերկրից և Հայաստանից։
Ռեկտոր Դավիթ Խիթարյանը սպորտային տուրիզմի ոլորտում հայ և իրանցի մասնագետների համագործակցային հարաբերությունների սերտացմանն աջակցելու համար Սուրեն Ստեփանյանին հանձնեց ՀՖԿՍՊԻ շնորհակալագիր։
Սուրեն Ստեփանյանն իր կողմից ինստիտուտին նվիրեց ժայռամագլցման արհեստական քարեր։