Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլ առկա ուսուցման հետևյալ կրթական ծրագրերում։
 Լրագրություն
 Կառավարում
 Հոգեբանություն
 Մարքեթինգ
 Զբոսաշրջություն` սպորտային տուրիզմ
 Առողջարարական ֆիզիկական կուլտուրա` Կինեզիոլոգիա
 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
 Ֆիզիկական դաստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա
–––––––––––––––––––––––––––––––––––––––––
Անհրաժեշտ փաստաթղթեր
Անձնագրի պատճեն
Զինգրքույկի պատճեն
Ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3 x 4 չափի)
 Վճարման կտրոն – մագիստրատուրայի ընդունելության վճար 5000 ՀՀ դրամ Հաշվեհամար՝ 11817065324000 (վճարել բանկում)
 
Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
 Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
Այս տարվա շրջանավարտ-դիմորդներից բարձրագույն կրթության դիպլոմի փոխարեն ընդունվում է համապատասխան տեղեկանք` դիմորդի բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճանի մասին:
Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. օգոստոսի 2-ից 27-ը ներառյալ
Մագիստրատուրայի ընդունելության հարցազրույցը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 30-ին։
Դիմումները ներկայացնել հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Ալեք Մանուկյան 11, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Ուսումնագիտական բաժին (Գայանե Թամրազյան), հեռ.` (010) 55-33-10(1-64):

