📣 Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն առկա ուսուցման հետևյալ կրթական ծրագրերում։

✔ Լրագրություն
✔ Կառավարում
✔ Հոգեբանություն
✔ Սպորտի մարքեթինգ
✔ Զբոսաշրջություն` սպորտային տուրիզմ
✔ Առողջարարական ֆիզիկական կուլտուրա` Կինեզիոլոգիա
✔ ֆիզիկական դաստիարակություն եվ սպորտային մարզումներ
✔ ֆիզիկական դաստիարակություն եվ ադապտիվ ֆիզիկական կուլտուրա

–––––––––––––––––––––––––––––––––––––––––
📑 Անհրաժեշտ փաստաթղթեր

🔸 Անձնագրի պատճեն
🔸 Զինգրքույկի պատճեն
🔸 Ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3 x 4 չափի)
🔸 Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
🔸 Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
‼Այս տարվա շրջանավարտ-դիմորդներից բարձրագույն կրթության դիպլոմի փոխարեն ընդունվում է համապատասխան տեղեկանք` դիմորդի բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճանի մասին:

⏳ Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. հունիսի 1-25-ը (ներառյալ):

🗓 Մագիստրատուրայի ընդունելության հարցազրույցը տեղի կունենա ս.թ. հունիսի 30-ին, ժամը 12։00-ին ՀՖԿՍՊԻ Գիտխորհրդի նիստերի դահլիճում:

📍 Դիմումները ներկայացնել հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Ալեք Մանուկյան 11, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Ուսումնագիտական բաժին (Գայանե Թամրազյան), հեռ.` (010) 55-33-10(1-64):