👩‍🏫 ՀՖԿՍՊԻ մագիստրանտ Սյուզաննա Թեմյուրազյանը, ով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում աշխատանքի է անցել Տավուշի մարզի սահմանամերձ Ակնաղբյուր համայնքի հիմնական դպրոցում, օրերս իր աշակերտների հետ միասին ճանաչողկան այցով ՀՖԿՍՊԻ–ում էր։

📖Հենց մուտքից սկսվեց բուհի պատմության լուսաբանումը, նախասրահում տեղադրված անտիկ և նոր Հայաստանի օլիմպիական չեմպիոնների կիսանդրիներին և իրենց օլիմպիական ուղու հետ երեխաների ծանոթացրեց հումանիտար և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, մ․գ․թ․ դոցենտ, ՖԿ պատմության և Օլիմպիական շարժման դասախոս Հասմիկ Ավագյանը։Նրա ուղեկցությամբ երեխաները շրջեցին բուհի տարածքում, եղան թանգարանում, գրադարանում, տարբեր ամբիոններում, հանդիպեցին ռեկտոր Դավիթ Խիթարյանի հետ։ Ծանոթացան օլիմպիական չեմպիոնների հաղթանակի պատմությանը, իրենց ուժերը փորձեցին ծանրամարտի դահլիճում, ֆուտբոլ խաղացին։

🔹 Ամենաշատը թանգարանն էր գրավել։ Իրենց խոսքով այնտեղ մի ամբողջ պատմություն կար, շատ–շատ նոր բաներ իմացան սպորտի պատմությունից։

🔹 Ծանրամարտի դահլիճն արկածային համարեցին, համեմատում էին իրենց ուժը մարզասարքերով վարժություններ կատարելիս, փորձում էին հաղթահարել ծանրության մարտահրավերը։

🤝Գնալ չէին ցանակնում,  ոմանք խոստացան վերադառնալ բուհ՝ որպես դիմորդներ։