Բիզնես գործընթացների և նախագծերի կառավարման ոլորտի խորհրդատու և դասընթացավար Մարինե Ղահրամանյանը սեմինար անցկացրեց ՀՖԿՍՊԻ–ում, որին մասնակցեցին բոլոր ցանկացողները ՀՖԿՍՊԻ պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսանողական կազմից։
🔸Հետաքրքիր, տեղեկատվական և ուսուցանող դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան նախագծերի կառավարման հիմունքներին, ընդհանուր դրույթներին։Ավարտին դասընթացավարը իր դասընթացների մասնակցության 3 տոմս փոխանցեց, որոնք կհասցեագրվեն սեմինարի լավագույն մասնակիցներին։
🤝Շնորհակալ ենք տիկին Ղահրամանյանին պատրաստակամության, հրավերն ընդունելու և փոխանցած գիտելիքի համար, ինչպես նաև Մարզական լրագրության ամբիոնի վարիչ Արևիկ Բաղդասարյանին հանդիպումը նախաձեռնելու և իրականացնելու համար։
- 03 Jun
- 2021