«Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակում այսօր հերթական այցով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում էին Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) փորձագիտական խմբի անդամներ Հելեն Մեթյուսը և Զաք Լիդելը, ինչպես նաև «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչներ Հասմիկ Կյուրեղյանը, Աննա Սարքիսյանը։

Փորձագիտական խմբի անդամները ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի, պրոռեկտորների և Որակի ապահովման և բարեփոխումների բաժնի ղեկավարի հետ քննարկել են բուհում իրականացվող կրթական ծրագրերի կառավարման գործընթացի վերաբերյալ հարցեր։

Մարզչամանկավարժական և Ֆիզիկական դաստիարակության, սպորտային տուրիզմի և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետների դեկանները և համապատախան ամբիոնների դասախոսները ներկայացրել են բակալավրիական կրթական համակարգում գործող Մասնագիտական մանկավարժություն և Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա կրթական ծրագրերը, անդրադարձ է եղել նաև մագիստրոսական Կառավարում կրթական ծրագրին։

Փորձագիտական խմբի այցելությունն ամփոփվել է ուսանողների հետ համդիպումով։

Բոլոր լուսանկարներն այստեղ՝ https://shorturl.at/Lnu9Q