Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում 2026 թ․ մայիսի 11–ից 13–ը տեղի կունենա միջազգային սեմինար «Սպորտային կառույցների և միջոցառումների կառավարում» թեմայով։
Սեմինարը կազմակերպվում է ՀՖԿՍՊԻ–ի ևՌԴ Սոչիի Միջազգային օլիմպիական համալսարանի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում։ Այն նախատեսված է մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ղեկավար կազմի համար։ Դասընթացավարները ոլորտի բազմամյա փորձ ունեցող մասնագետներ են, որոնք ներկայացնելու են սպորտային ենթակառուցվածքների և մարզական միջոցառումների արդյունավետ կառավարման գործընթացում տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման և դրանց համատեղման անհրաժեշտությունը։ Սեմինարն անվճար է, ավարտին մասնակիցներին տրվելու է միջազգային հավաստագիր։
Ցանկացողները պետք է գրանցվեն մինչև 2026 թ․ ապրիլի 22–ը, հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd2nXdKrPpuszDLNoYEr1sucQwvelJdNVHx_SszoNDcphW-dg/viewform?pli=1
Տվյալներն անհրաժեշտ է մուտքագրել ռուսերեն։
Սեմինարի ուղղություններին և դասընթացավարների մասին կարող եք ծանոթանալ այստեղ։

