Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սմբատյանը աշխատանքային այցով եղել են Վրաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանում։
Այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում հյուրընկալող համալսարանի ներկայացուցիչների՝ ռեկտոր Տրիստան Գուլբիանիի, պրոռեկտոր Գուրամ Ձագանիայի, վարչակազմի ղեկավար Մերաբ Մետրևելիի, որակի ապահովման ծառայության ղեկավար Մայա Խուրցիլավայի, ինչպես նաև ֆակուլտետների դեկաններ Նինո Ձագանիայի և Կախաբեր Խվեդելիձեի հետ։
Այցի ընթացքում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Վրաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է խթանել երկու բուհերի համագործակցությունը՝ ակադեմիական, հետազոտական և մարզական ոլորտներում, ինչպես նաև աջակցել ապագա համատեղ նախաձեռնությունների և նախագծերի իրականացմանը։

