Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի այսօրվա Գիտական խորհրդի նիստի մեկնարկից առաջ ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, Բուհի միջազգայնացման գործընթացներին ակտիվ աջակցելու, միջազգային համագործակցության զարգացման և ամրապնդման համար, շնորհակալագրեր է հանձնել Սպորտի կառավարման և մարզական լրագրության ամբիոնի դասախոս Արման Ավետիսյանին և Հասարակագիտական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս Աննա Սինանյանին։
Նիստից առաջ ռեկտորը, «Դոպինգի կանխարգելումը երիտասարդական սպորտում» թեմայով վերապատրաստման ծրագրի մասնակցությունը հավաստող դիպլոմ է հանձնել բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սմբատյանին։

