Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և ՀՀ ԿԳՄՍՆ Սպորտի կառավարման կենտրոնի միջև կնքվել է հուշագիր՝ հետագա համագործակցության վերաբերյալ։ Հուշագիրն այսօր ստորագրել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և Կենտրոնի տնօրենի ժ/պ Խորեն Զարգարյանը։
Համագործակցության շրջանակներում իրականացվելու են համատեղ ծրագրեր պատանիների և երիտասարդների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրությունն ավելի զարգացնելու, օլիմպիզի գաղափարների կարևորությունը և դրանց գործնական կիրառումը ամրապնդելու, ինչպես նաև վերջիններիս՝ սպորտի արդյունավետ կառավարման գործնական եղանակների և դրանց իրագործման հետ ծանոթացնելու ուղղությամբ։
Փոխգործակցության կարևոր բաղադրիչներից է նաև ՀՖԿՍՊԻ–ի ուսանողների մասնագիտական պրակտիկան Սպորտի կառավարման կենտրոնում անցկացնելու գործընթացի կազմակերպումը, ինչի ընթացակարգային դրույթները նախանշված են հուշագրին կից փաստաթղթում (հավելված)։
Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև մարզակրթական միջոցառումների կազմակերպման և իրականացման ուղղությամբ։

