Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հյուրընկալել էինք Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհային։
ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը տիկին Նիլակշի Սահա Սինհայի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր։
Տիկին դեսպանը ներկա է գտնվել բուհի Ֆիզիկական վերականգնման ամբիոնի նախաձեռնությամբ, ավագ սերնդի շրջանում առողջ ապրելակերպի խթանման նպատակով, կազմակերպված միջոցառմանը։ Միջոցառումն իրականացվել է «Ֆիզիկական ակտիվություն մեծահասակների համար» հետազոտական աշխատանքի շրջանակում, որի ընթացքում ցուցադրվել է մեծահասակների և տարեցների մասնակցությամբ յոգա՝ աթոռների կիրառմամբ։
Բացի Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչներից միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը, ինչպես նաև՝ ՀՖԿՍՊԻ–ի համապատասխան ամբիոնների դասախոսներ և ուսանողներ։

