«Էրազմուս+ դասախոսական շարժունություն» («Erasmus+ Staff Mobility») ծրագրի շրջանակներում մարտի 9-ից 13-ը այցով Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և Սպորտի պետական ինստիտուտում է գտնվում Վարշավայի Ջոզեֆ Պիլսուդսկու անվան համալսարանի Ֆիզիկական վերականգնման ֆակուլտետի դասախոս Ագնեյժկա Նովակը։

Լեհ մասնագետը դասախոսություններ է կարդալու «Ֆիզիկական վերականգնում» և «Ֆիզիկական դաստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա» կրթական ծրագրերով սովորղ ուսանողների համար։

Այսօր Ագնեյժկա Նովակին ընդունել և երկու բուհերի համագործակցության շրջանակներն է քննարկել ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը։ Հանդիպմանը մասնակցել են գիտական գծով պրոռեկտոր Տիգրան Պետրոսյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սմբատյանը, ՖԴՍՏԱՏ ֆակուլտետի դեկան Արտակ Ստեփանյանը, Արտաքին կապերի և ռազմավարական զարգացման վարչության պետ Անժելա Նուշիկյանը և ՄՀԶԾ բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը։

Հյուրը եղել է ՀՖԿՍՊԻ–ի «Սպորտ ԼԱԲ» գիտահետազոտական կենտրոնում, ծանոթացել կենտրոնում իրականացվող աշխատանքներին։