Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կազմակերպվել էր տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի վերաբերյալ։

ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանի ողջույնի խոսքից հետո ելույթ է ունեցել «Էրազմուս+ ազգային գրասենյակ Հայաստան»-ի համակարգող Մարիանա Սարգսյանը, ով ներկայացրել է Էրազմուս+ ծրագրի նպատակները և հնարավորությունները՝ բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ներկայացուցիչները, ովքեր կիսվել են իրենց փորձառությամբ, մասնավորապես՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի միջազգային կապերի և զարգացման բաժնի ավագ մասնագետ Նաիրա Ստեփանյանը ներկայացրել է ակադեմիայի փորձը, իսկ ուսանողները խոսել են Մալագայի համալսարանում մեկ կիսամյակ ուսումնառելու իրենց փորձի և տպավորությունների մասին։ Հյուրերը պատասխանել են նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին։