Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ռեկտոր Տիգրան Սիմոնյանը հյուրընկալել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանին և դեսպանատան կրթական ծրագրերի շրջանավարտների համակարգող Լուսինե Մկրտչյանին։
Քննարկվել է դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերի համատեքստում ՀՖԿՍՊԻ–ի հետ համագործակցության ձևավորման հնարավորությունները, այդ թվում նաև՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տվյալների հավաքագրման ուղղությամբ, ամերիկյան բուհերի հետ հնարավոր գործընկերության հեռանկարները։
Հանդիպմանը մասնակցել են նաև գիտական գծով պրոռեկտոր Տիգրան Պետրոսյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սմբատյանը, ՄՄ ֆակուլտետի դեկան Էրիկ Մարտիրոսյանը, ՖԴՍՏԱՏ ֆակուլտետի դեկան Արտակ Ստեփանյանը, Արտաքին կապերի և ռազմավարական զարգացման վարչության պետ Անժելա Նուշիկյանը, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տվյալների հավաքագրման և վերլուծության կառավարման կենտրոնի ղեկավար Կարինե Քոչարյանը և Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը։

