Սիրելի՛ ուսանողներ,

Հայտարարում ենք 2026–2027 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում բակալավրի ուսանողների համար Erasmus+ ուսանողական արտագնա շարժունության դիմումների ընդունման մեկնարկի մասին։

Erasmus+ ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս մեկ կիսամյակ անցկացնել Եվրոպայի մեր գործընկեր համալսարաններից մեկում, այս անգամ Բուլղարիայի Վասիլ Լևսկի Ազգային սպորտային ակադեմիայում։ Այս փորձի միջոցով մասնակիցները կարող են ընդլայնել իրենց ակադեմիական գիտելիքները, բարելավել միջմշակութային ըմբռնումը և իրենց լեզվական և մասնագիտական հմտությունները միջազգային հարթակում։

Շարժունությունը նախատեսվում է ՖԴՍՄ կամ «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա» կրթական ծրագրեի ուսանողների համար։

Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է․

• Լինել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առկա ուսուցման համակարգի բակալավրի ուսանող։
• Լինել 2-րդ կամ 3-րդ կուրսի ուսանող։
• Ունենալ 90 և ավել ՄՈԳ
• Ունենալ անգլերենի բավարար իմացություն (առնվազն B1 մակարդակ)։

Ներկայացվող փաստաթղթեր․

Լրացված Erasmus+ դիմումի ձև
Անձնագիր
Ակադեմիական տեղեկագիր
Մոտիվացիոն նամակ
Լեզվի իմացության վկայական (եթե կա)
Ինքնակենսագրական Europass CV ձևաչափով

Դիմումի վերջնաժամկետը 2026 թ. մայիսի 31–ն է։

Դիմումները ներկայացվում են առցանց՝ io@sportedu.am էլ.հասցեին կամ թղթային տարբերակով ՀՖԿՍՊԻ-ի Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի բաժին։

Չափանիշներին համապատասխան բոլոր դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի և/կամ լեզվի գնահատման: Ընտրության արդյունքները կհրապարակվեն մինչև հունիսի 10-ը ՀՖԿՍՊԻ-ի կայքի հայտարարություններ բաժնում։

Գործընկեր համալսարանի՝ Բուլղարիայի Վասիլ Լևսկի Ազգային սպորտային ակադեմիայի մասին՝ National Sports Academy “Vassil Levski”

Մենք խրախուսում ենք բոլոր հետաքրքրված և մոտիվացված ուսանողներին օգտվել այս եզակի հնարավորությունից՝ արտասահմանում սովորելու և Erasmus+ համայնքի մաս դառնալու համար։