Հայաստանի ֆիզիկկան կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի միջև ստորագրվել է հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի մասնագիտական բուհի և մարզական ֆեդերացիայի միջև կապի ամրապնդման, հետագա համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։
Ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և ֆեդերացիայի նախագահ Արսեն Խաչատրյանը պայմանավորվել են համագործակցել նորարարական և դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ։

