Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և «Ֆասթր Ֆրսթ Էյդ» ընկերության միջև կնքված հուշագրի շրջանակներում այսօր բուհի ՊԴԱ ներկայացուցիչների համար կազմակերպվել էր «Անվտանգություն և առաջին օգնություն» դասընթացը, որի մասնակիցները դառնալու են փողոցում տեղի ունեցած սրտի կանգով դեպքերի ժամանակ տուժածին օգնություն ցուցաբերելու հնարավորություն ունեցող արագ արձագանքման կամավորներ։

Դասընթացը վարել է «Ֆասթր Ֆրսթ Էյդ» ընկերության տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանը։

«Պաշտպանված սրտի քաղաք Երևան» ծրագիրն իրականացվում է Երևանի փոքր կենտրոնում տեղադրված 50 արտաքին ավտոմատացված դեֆիբրիլյատորիների կիրառման և վերապատրաստված կամավորների շնորհիվ, որոնք ստանալու են շտապ օգնության օպերատորի կողմից հատուկ հավելվածի միջոցով ուղարկված ազդանշան և կարողանալու են ցուցաբերել 1–ին բուժօգնություն սրտի կանգ ունեցած անձին։ Դասընթացի մասնկիցները ստանալով անհրաժեշտ գիտելիքներ 1–ին բուժօգնության վերաբերյալ և դառնալով արագ արձագանքման կամավորներ, կարող են օգնել արտակարգ իրավիճակներում հայտնված (սրտի կանգ ունեցող) անձանց։

Դասընթացն անցկացվել է անվճար հիմունքներով։ Մասնակիցները ստանալու են վկայականներ և կայուն գիտելիքներ, որոնք կարող են կիրառել ոչ միայն ծրագրի շրջանակներում, այլ նաև տանը, աշխատավայրում, ամենուր։

Ծրագրի շրջանակներում ՀՖԿՍՊԻ–ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների համար կազմակերպվող դասընթացները շարունակական են լինելու։