Այսօր հուշագիր է կնքվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության միջև։

Հուշագիրն ընդգրկում է համագործկացության լայն շրջանակ, այդ թվում նաև՝ բուհի Միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերի կենտրոնի (քոլեջ) «Թիկնապահական գործ» մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված հատուկ մասնագիտական բաժնի «Հատուկ վարորդական հմտություններ» մոդուլը կազմակերպելու ուղղությամբ։

Կողմերը քննարկել են նաև ՀՖԿՍՊԻ–ի «Հրաձգություն» առարկայի գործնական պարապմունքներն ըստ անհրաժեշտության «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ–ում կազմակերպելու վերաբերյալ հարցեր։

Անդրադարձ է եղել երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի բնակչության մոտ նախնական զինվորական պատրաստության ուսուցման և այդ ուղղությամբ միջոցառումների համատեղ կազմակերպման հնարավորությանը։