Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր հյուրընկալել էինք «Գրանդ Հոլդինգ» ընկերության ներկայացուցչին, որը բուհի ուսանողներին ներկայացրել է «Գրանդ Հոլդինգ» ընկերությունում բուհի շրջանավարտների համար առկա աշխատանքային հնարավորությունները։

Ուսանողները տեղեկացել են այն պայմաններին, որոնք ընկերությունն ապահովում է իր աշխատակիցների համար, ինչպես նաև այն հնարավորություններին, որոնք «Գրանդ Հոլդինգ»–ն ընձեռում է աշխատակիցների մասնագիտական ու աշխատանքային առաջխաղացման և նրանց կարիերայի ձևավորման համար։

Հանդիպմանը մասնակցել են ՀՖԿՍՊԻ–ի Մարզչամանկավարժական ֆակուլտետի ավարտական (4–րդ) կուրսի ուսանողները։