ՀՖԿՍՊԻ–ի Հասարակագիտական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս Աննա Սինանյանն անցկացրել է Հայաստան–Ղազախստան միջմշակութային կապերին նվիրված հիբրիդային դաս՝ ՀՖԿՍՊԻ-ի միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերի կենտրոնի (քոլեջ) ուսանողների և Ղազախստանի Աբայ Միրզախմետովի անվան Կոկշետաուի համալսարանի ուսանողների համար։ Քոլեջի ուսանողները դասին մասնակցել են առկա, իսկ ղազախ ուսանողները՝ առցանց տարբերակով։

Դասընթացն անցկացվել է «Էրասմուս+»–ի SIN-NEC դրամաշնորհային ծրագրով ձեռքբերված տեխնիկայով հագեցած լսարանում:

Աննա Սինանյանը միջազգային շարժունության ծրագրով երեք ամիս աշխատել է Կոկշետաուի համալսարանում և համաձայն ղազախական համալսարանի հետ կնքված պայմանագրի ևս մեկ ամիսը դասավանդելու է առցանց տարբերակով: