Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հավաստագրեր ենք հանձնել «Սպորտային իրավունք և միջազգային կառավարում» թեմայով դասընթացի մասնակիցներին։ Դասընթացը կազմակերպվել էր Րիզոլվ ակադեմիայի հետ համագործակցությամբ և նախատեսված էր իրավաբանների և սպորտի մասնագետների համար։
Ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և Րիզոլվ ակադեմիայի տնօրեն Տաթևիկ Կարապետյանը շնորհավորել են դասընթացների մասնակիցներին և վստահություն հայտնել, որ վերջիններս ստացած գիտելիքները հաջողությամբ կկիրառեն իրենց մասնագիտական գործունեության մեջ՝ դառնալով սպորտի փորձառու կառավարիչներ։
«Նմանօրինակ վերապատրաստման դասընթացները լինելու են շարունակական նաև՝ միջազգային բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ»,– նշել է Տիգրան Սիմոնյանը։
Դասընթացը բաղկացած էր տասը մոդուլից՝ «Ներածություն սպորտային իրավունքին», «Կառավարում և կարգավորող շրջանակներ սպորտում», «Պայմանագրեր և բանակցություններ սպորտում», «Սպորտում վեճերի լուծում», «Մտավոր սեփականություն և ԶԼՄ-ների իրավունքներ», «Աշխատանքային իրավունք սպորտում», «Միջազգային սպորտային միջոցառումներ և կանոնակարգեր», «Էթիկան և կառավարումը սպորտի կառավարման մեջ», «Դեպքի ուսումնասիրություն և գործնական կիրառություններ», «Ապագա միտումներ և առաջացող խնդիրներ»։

