Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս Աննա Սինանյանն ավարտել է իր աշխատանքը Ղազախստանի Աբայ Միրզախմետովի անվան Կոկշետաուի համալսարանում։ Նա 2025-26 ուսումնական տարվա աշնանային կիսամյակում ակադեմիական շարժունության ծրագրով երեք ամիս դասավանդել է ղազախական համալսարանում։

Աբայ Միրզախմետովի անվան Կոկշետաուի համալսարանի ռեկտոր, Ղազախստանի ազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յելյուբաև Սագինտայը շնորհակալություն է հայտնել Աննա Սինանյանին կատարած աշխատանքի համար և մաղթել մասնագիտական հաջողություններ։ Տիկին Սինանյանն իր երախտագիտությունն է հայտնել ղազախ գործընկերներին, ուսանողներին և համալսարանի բոլոր աշխատակիցներին՝ աջակցության, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։

Հայաստան վերադառնալուց հետո տիկին Սինանյանը շարունակելու է իր աշխատանքը առցանց տարբերակով: