Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մագիստրանտների համար դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Վրադիմիր Հովհաննիսյանը։

Դասախոսության թեմաներն էին՝ «Մարզական ակումբներ» և «Ֆեդերցիաների կառավարման առանձնահատկությունները»։

Պարոն Հովհաննիսյանը ուսանողների հետ կիսվել է իր փորձով, խոսել սպորտային կազմակերպությունների գործունեությունը խթանող և զարգացման հեռանկարները ձևավորող ուղղությունների մասին։

Հանդիպումը կազմակերպվել էր «Սպորտի տնտեսագիտություն և գործարար մոդելներ» դասի շրջանակներում։