Մեկնարկում է Էրազմուս+ դասախոսական շարժունության դիմումների ընդունման գործընթացը՝ 2025–2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի համար։
Հարգելի՛ դասախոսներ, մասնակցելով ծրագրին դուք հնարավորություն կունենաք դասավանդել ՀՖԿՍՊԻ-ի գործընկեր՝ Վարշավայի Յոզեֆ Պիլսուդսկու անվան Ֆիզիկական դաստիարակության Համալսարանում, ավելացնել ձեր փորձառության մակարդակը և ծանոթանալ միջազգային փորձին։
Շարժունության նպատակն է բարձրացնել կրթության որակը, խթանել նորարարությունը և ամրապնդել համագործակցությունը եվրոպական բարձրագույն կրթական տարածքում։