Սիրելի՛ ուսանողներ,
Հայտարարում ենք 2025–2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում բակալավրի ուսանողների համար Erasmus+ ուսանողական արտագնա շարժունության դիմումների ընդունման մեկնարկի մասին։
Erasmus+ ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս մեկ կիսամյակ անցկացնել Եվրոպայի մեր գործընկեր համալսարաններից մեկում, այս անգամ Բուլղարիայի Վասիլ Լևսկի Ազգային սպորտային ակադեմիայում։ Այս փորձի միջոցով մասնակիցները կարող են ընդլայնել իրենց ակադեմիական գիտելիքները, բարելավել միջմշակութային ըմբռնումը և իրենց լեզվական և մասնագիտական հմտությունները միջազգային հարթակում։
Շարժունությունը նախատեսվում է ՖԴՍՄ կամ «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա» կրթական ծրագրեի ուսանողների համար։
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է․
• Լինել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առկա ուսուցման համակարգի բակալավրի ուսանող։
• Լինել 2-րդ կամ 3-րդ կուրսի ուսանող։
• Ունենալ 90 և ավել ՄՈԳ
• Ունենալ անգլերենի բավարար իմացություն (առնվազն B1 մակարդակ)։
Ներկայացվող փաստաթղթեր․
• Լրացված Erasmus+ դիմումի ձև
• Անձնագիր
• Ակադեմիական տեղեկագիր
• Մոտիվացիոն նամակ
• Լեզվի իմացության վկայական (եթե կա)
• Ինքնակենսագրական Europass CV ձևաչափով
Դիմումի վերջնաժամկետը 2025 թ. հոկտեմբերի 31–ն է։
Դիմումները ներկայացվում են առցանց՝ io@sportedu.am էլ.հասցեին կամ թղթային տարբերակով ՀՖԿՍՊԻ-ի Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի բաժին։
Չափանիշներին համապատասխան բոլոր դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի և/կամ լեզվի գնահատման: Ընտրության արդյունքները կհրապարակվեն մինչև նոյեմբերի 10-ը ՀՖԿՍՊԻ-ի կայքի հայտարարություններ բաժնում։
Գործընկեր համալսարանի՝ Բուլղարիայի Վասիլ Լևսկի Ազգային սպորտային ակադեմիայի մասին՝ National Sports Academy “Vassil Levski”
Մենք խրախուսում ենք բոլոր հետաքրքրված և մոտիվացված ուսանողներին օգտվել այս եզակի հնարավորությունից՝ արտասահմանում սովորելու և Erasmus+ համայնքի մաս դառնալու համար։