ՀՖԿՍՊԻ-ի շախմատիստ ուսանողները դարձել են Երևանում անցկացված 2025 թվականի Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնության ոսկե մեդալակիրներ՝ թե՛ տղաների, և թե՛ աղջիկների առաջնությունում։

Տղաների թիմը դարձել է առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր՝ գրավելով 1–ին հորիզոնականը նաև կայծակնային շախմատի ձևաչափով անցկացված մրցապայքարում։

ՀՖԿՍՊԻ–ն հանդես է եկել Շանթ Սարգսյան, Մամիկոն Ղարիբյան և Մարիամ Ավետիսյան, Մարիամ Խաչատրյան կազմով, թիմի մարզիչը՝ Մարմնամարզության, սպորտային պարերի, գեղասահքի և շախմատի ամբիոնի դոցենտ Երվանդ Հակոբյանն է։

Առաջնությանը մասնակցել են 18 երկրներ ներկայացնող 32 համալսարանների 43 թիմեր։