Սեպտեմբերի 15–ից Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի կողմից անցկացվելու են վերապատրաստման դասընթացներ։
Վերապատրաստումն ուղղված է բուհում իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) վերջնարդյունքների որակի բարելավմանը և գնահատման համակարգի ապահովմանը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ, Որակի ապահովման բաժնի մասնագետներ։
Վերապատրաստման տևողությունը երկու շաբաթ է։