Այսօր ՀՖԿՍՊԻ-ում արտերկրի քաղաքացիների 2025-2026 ուսումնական տարվա առաջին փուլի ընդունելությունն էր։
«Կինեզիոլոգիա», «Լրագրություն», «Ֆուտբոլ» և «Բռնցքամարտ» մասնագիտությունների դիմորդները, բուժզննում անցնելուց հետո, հանձնեցին քննություն ընդհանուր ֆիզիկական պատրաստության և մասնագիտական առարկաներից։
Այս տարի արտերկրից ՀՖԿՍՊԻ են դիմել հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից։