Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Սպորտուս» հենակետային քոլեջի երեք դասախոսներ՝ Աննա Սինանյանը, Եղիա Յայլյանը, Աննա Չախմախչյանը և շուրջ 20 ուսանողներ մասնակցել են «Ներգրավված քաղաքացի» դասընթացին։

Դասընթացն անցկացվել է «Այ Էֆ Ի Էն»–ի (IFES) կողմից իրականացվող «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» ծրագրի և Միացյալ Թագավորության կառավարության Միջազգային զարգացման աջակցությամբ ֆինանսավորվող ծրագրի միջոցով։

«Ներգրավված քաղաքացի» դասընթացի մասնակցության հավաստագրերը հանձնել է ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՖԿՍՊԻ–ի արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը, «Սպորտուս»–ի տնօրեն Վարդան Թովմասյանը, քոլեջի դասախոսներ, ուսանողներ։

Բոլոր լուսանկարները այստեղ՝ https://shorturl.at/d7hJP