Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և «Հայաստանի հոգեբանների միություն» մասնագիտական հասարակական կազմակերպության միջև ստորագրված հուշագիրը նպաստելու է ֆիզիկական դաստիարակության, սպորտի և հոգեբանության ոլորտներում համատեղ գիտահետազոտական և կիրառական ծրագրերի իրականացմանը և փորձի փոխանակմանը։
Հուշագիրը ստորագրել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և Հայաստանի հոգեբանների միության նախագահ Հրանտ Ավանեսյանը։
Հուշագրի ստորագրումից հետո երկու կազմակերպությունների ղեկավարները քննարկել են նաև հոգեբանական գիտելիքների և հմտությունների խորացման նպատակով ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտների մասնագետների համար վերապատրաստումների, սեմինարների, աշխատաժողովների և այլ ուսումնագիտական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ հարցեր։