Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնում համալիր ֆունկցիոնալ և հոգեբանական գնահատում են անցնում Հայաստանի լողի ֆեդերացիայի մարզիկները։
Լողորդների ընթացիկ ֆունկցիոնալ հետազոտության հիմնական բաղադրիչներն են կարդիո- և սպիրոէրգոմետրիկ ցուցանիշները, որոնք կիրառվում են բեռնվածության ընթացքում թթվածնի առավելագույն սպառման, շնչառական հզորության, արտաշնչված ածխաթթու գազի քանակի, շնչառության գազափոխանակման գործակցի, բեռնվածության տարբեր փուլերում էներգիայի՝ կալորիաների ծախսի, անաէրոբ շեմի, շնչառական հաճախության և շնչառական ծավալների փոփոխությունները գնահատելու համար։
Այս տվյալները թույլ են տալիս մարզիչներին ու սպորտային բժիշկներին վերլուծել մարզիկների հարմարվողականության մակարդակը, ֆունկցիոնալ վերականգնման արագությունը, ինչպես նաև ձևավորել անհատականացված պատրաստման և վերականգնման ծրագրեր՝ ըստ յուրաքանչյուր մարզիկի ֆիզիոլոգիական պրոֆիլի։
ՀՖԿՍՊԻ–ի «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնում իրականացվել է նաև լողորդների հոգեբանական գնահատում, որը ներառում է ծանրաբեռնված մրցակցային պայմաններում մարզիկների սթրեսային իրավիճակում դիմադրողականության, մոտիվացիոն գործոնների, որոշումների կայացման արագության, ինչպես նաև հոգեֆիզիոլոգիական կայունությանվերլուծություն։
Մարզիկների հետազոտության նպատակն է խթանել նրանց մրցունակության բարձրացումը միջազգային հարթակներում։