Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ Երևանի Հանրապետության հրապարակում նշվել է միջազգային Օլիմպիական օրը։ Միջոցառման նպատակն էր օլիմպիզմի, սպորտի և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը:

Միջոցառման ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես են եկել ըմբշամարտի, շախմատի, կարատեի, բռնցքամարտի, ֆուտբոլի, մարմնամարզության, թաեքվոնդոյի և այլ մարզաձևերի պատանի ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ներկա էի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության ներկայացուցիչներ, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, բուհի դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ։

ՀՖԿՍՊԻ-ում գործող Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիան, որպես միջազգային և Եվրոպական օլիմպիական ակադեմիաների անդամ, սերտորեն համագործակցում է միջազգային օլիմպիական կառույցների հետ՝ Հայաստանի ողջ տարածքում ներդնելով օլիմպիական հիմնական գաղափարների՝ համերաշխության, հանդուրժողականության և արդար մրցակցության սկզբունքները։

Միջազգային Օլիմպիական օրը նշվում է հունիսի 23-ին՝ որպես ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման օր։

Բոլոր լուսանկարները այստեղ՝ https://shorturl.at/gRiJM