Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում առաջին անգամ ընթանում են «Սպորտուս» հենակետային քոլեջի ավարտական քննությունները։

Արդեն քննություն են հանձնել «Զբոսաշրջություն» մասնագիտության 3–րդ՝ ավարտական, կուրսի ուսանողները։ Այս մասնագիտությամբ քոլեջն ավարտող ուսանողների հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 27–ին։

2025-2026 ուսումնական տարում առաջին անգամ քոլեջը կավարտեն նաև «Բուժական մերսում» մասնագիտության ուսանողները, որոնք քննություն են հանձնել հունիսի 23–ին։ Նրանց մյուս քննությունը հունիսի 30–ին է։

Հաջորդ ուսումնական տարում «Սպորտուս»–ը ավարտելու են նաև քոլեջի «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» և «Թիկնապահական գործ» մասնագիտության ուսանողները։