ՀՖԿՍՊԻ–ում տեղի է ունեցել արտաքին շահակիցների հետ «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» կրթական ծրագրի քննարկում։
Ներկաները հիմնականում տարբեր տարիների ՀՖԿՍՊԻ–ի շրջանավարտներն էին, որոնք որպես մարզադպրոցների մարզիչ–մանկավարժներ և հանրակրթական դպրոցների «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ իրենց ամենօրյա աշխատանքում կիրառում են բուհում ստացած գիտելիքները։
Քննարկման նպատակն էր հավաքագրել և վերլուծել արտաքին շահակիցների դիտարկումները՝ տվյալ մասնագիտական կրթական ծրագրի վերանայման և բարելավման գործընթացն արդյունավետորեն իրականացնելու համար։
Հանդիպումը կայացել է ՀՖԿՍՊԻ Որակի ապահովման բաժնի նախաձեռնությամբ։