Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) և Ռուսաստանի Դաշնության Սոչիի Միջազգային օլիմպիական համալսարանի (ՍՄՕՀ) համատեղ կազմակերպած եռօրյա սեմինարի մասնակիցներին միջազգային հավաստագրերը հանձնել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և ՍՄՕՀ–ի պրոռեկտոր Իրինա Բադայանը։
Սեմինարը նախատեսված էր սպորտի ոլորտի կառավարիչների համար։ Մասնակիցներին սպորտի զարգացման տենդենցները, սպորտային բրենդի ստեղծման առանձնահատկությունները, հովանավորների ներգրավման կարևորությունը և սպորտային կազմակերպությունների մարկետինգի կառավարման գործնական ասպեկտները ներկայացրել են ԱՄՕՀ–ի առաջատար մասնագետները։
Սեմինարը կազմակերպվել էր համաձայն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Ռուսաստանի Դաշնության Սոչիի Միջազգային օլիմպիական համալսարանի միջև կնքված համաձայնագրի։
Բոլոր լուսանկարները այստեղ՝ https://shorturl.at/8nXVD