Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր, Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիայի փոխնախագահ Անժելա Նուշիկյանը և Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար, ՀԱՕԱ կոորդինատոր Արմինե Սարգսյանը մասնակցել են Միջազգային Օլիմպիական Ակադեմիայի (ՄՕԱ) 2025 թվականի 18-րդ միջազգային նստաշրջանին։
Նստաշրջանը վարել են Միջազգային կիբերսպորտի ֆեդերացիայի նախագահ Ֆեյսալ բին Բանդար բին Սուլթան Ալ Սաուդը և ՄՕԱ-ի տնօրեն Մակիս Ասիմակոպուլոսը: Նստաշրջանի չորս օրերի ընթացքում տեղի են ունեցել տարբեր քննարկումներ և ներկայացումներ «Կիբեռսպորտը» և «Արհեստական բանականությունը սպորտում» թեմաներով:
ՀՖԿՍՊԻ–ի ներկայացուցիչները գործընկերներին ներկայացրել են ՀԱՕԱ–ի կողմից կատարված աշխատանքները և ՀԱՕԱ–ի գործունեության հիմնական ուղղությունները։ Անժելա Նուշիկյանը և Արմինե Սարգսյանն արժանացել են ՄՕԱ–ի 18-րդ միջազգային նստաշրջանի դիպլոմների։