Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և «ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ» ընկերության նախագահ Արտաշես Դադայանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Հայաստանում առագաստանավային սպորտի զարգացման և այդ մարզաձևի մասնագետների պատրաստման վերաբերյալ։
Համաձայն հուշագրի, ՀՖԿՍՊԻ–ում ներդրվելու է նոր լրացուցիչ շարունակական կրթական ծրագիր, որի մասնակիցները ստանալու են առագաստանավային սպորտի մասնագետի վկայագիր։
Պարոնայք Սիմոնյանը և Դադայանը քննարկել են նաև բուհի ուսանողներից կազմված թիմի մասնակցության հնարավորությունը «ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ» ընկերության կողմից Հայաստանում կազմակերպվող առագաստանավային սպորտի համալսարանական մրցաշարին։