Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր ֆուտբոլի մրցաշար՝ նվիրված բուհի 80–ամյակին։

Մրցաշարը կազմակերպվել էր Եվրոպական ֆուտբոլի շաբաթի շրջանակներում։ Իրենց ֆուտբոլային հմտություններն են ցուցադրել սահմանափակումներով մոդելների «Արև Մոդելս» ներառական մոդելային գործակալության, Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի, Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի, Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցի և Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցի ներկայացուցիչները։

Միջոցառման մասնակից թիմերի ներկայացուցիչներն արժանացել են մեդալների, պատվոգրերի և հուշանվերների։