Այսօր հուշագիր է կնքվել Հայաստնի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի միջև։

Հուշագիրը ստորագրել  են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը։ Պարոնայք Սիմոնյանը և Հովհաննիսյանը պատրաստակամություն են հայտնել համագործակցել բուհում գրեփլինգ մարզաձևի մասնագետներ, այդ թվում նաև՝ մարզիչներ և մրցավարներ, պատրաստելու գործում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ նպատակով ձևավորել և բուհում իրականացնել լրացուցիչ շարունակական նոր կրթական ծրագիր։

Քննարկվել է նաև բուհում տարբեր (հարակից) մարզաձևերով մասնագիտացող ուսանողների համար գրեփլինգ մարզաձևի գործնական պարապմունքներ կազմակերպելու հնարավորության վերաբերյալ հարցեր։