Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի հետ հուշագիր է ստորագրվել, համաձայն որի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդիականացվելու են բուհի մարզադահլիճները, որտեղ կազմակերպվում են ուսանողների գործնական դասերը և մարզումային գործընթացը։
Հուշագիրը ստորագրել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և Հիմնադրամի նախագահ Գաբրիել Ղազարյանը։
Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև մարզչական և սպորտային մանկավարժության կրթական ծրագրերով ուսումնառության կազմակերպման և ոլորտի շարունակական զարգացմանն առնչվող ուղղություններով։