Կանանց միջազգային օրվա նախօրյակին ՀՖԿՍՊԻ–ում մեկնարկել է «Առողջ և ակտիվ երկարակեցություն» մարզումային ծրագիրը՝ կին աշխատակիցների համար։ Ծրագիրը նախաձեռնել և իրականացվում է Բժշկակենսաբանական գիտությունների ամբիոնի կողմից։

Նախաձեռնությունն ուղղված է մասնակիցների ֆիզիկական պատրաստվածության բարելավմանը, սթրեսի մակարդակի նվազեցմանը, կորպորատիվ ոգու ամրապնդմանը և իհարկե՝ առողջության ընդհանուր մակարդակի բարձրացմանը:

Ծրագիրը հնարավորություն կտա նաև գիտական տարբեր հետազոտություններ իրականացնել մարզվողների հետ, որի արդյունքում կհրատարակվեն գիտական հոդվածներ, այդ թվում նաև՝ մարզվող աշխատակիցների համահեղինակությամբ։

Մարզման ծրագիրը կնպաստի բուհում առողջության պահպանման մշակույթի ամրապնդմանը՝ բարձրացնելով ինստիտուտի կորպորատիվ պատասխանատվության մակարդակը` որպես աշխատակիցների առողջությանն ու բարեկեցությանը աջակցող կազմակերպություն։

Գրանցվել կարելի է հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfXKm_j8n25ODM2A4OyT8mcWWl6Yo2edLwu1J8DTVF-OToJGA/viewform