Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև՝ փաստաթղթավորելով կողմերի միջև ձևավորված համագործակցությունն, այն ավելի սերտ և արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Կողմերը համագործակցելու են ՀՖԿՍՊԻ–ի շրջանավարտներին Հայաստանի Հանրապետության դպրոցներ գործուղելու, երիտասարդ մասնագետներին անվերապահ աջակցություն ցուցաբերելու և մասնագիտական վերապատրաստում ապահովելու ուղղությամբ։
Համաձայնագրի դրույթներով սահմանվում է նաև համատեղ ջանքերով աջակցել Հայաստանի համայնքներում գործող դպրոցներում կրթության որակի բարձրացմանը, խթանելով՝ ծրագրին մասնակցող մասնագետների վերապատրաստման և այդ մասնագետներին «Դասավանդի՛ր, Հայաստանի» ծրագրերում ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Հուշագիրը ստորագրել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Նազարյանը։